![]()
«Իրատես» թերթը գրում է.
«Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք:
Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ո՞ւմ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն:
Նախագահը նաև ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ և հետևում է Սահմանադրությանը: «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետևեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը:
Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետևի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում»:
![]()
![]()