Ֆիզկուլտինստիտուտի ամբիոններից մեկի վարիչն ու ևս 2 անձ ձերբակալվել են. պատճառը հայտնի է

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ձերբակալություններ են տեղի ունեցել:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

«Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»,- նշեցին կոմիտեից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ