Երևանում բախվել է 4 մեքենա. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:15-ի սահմաններում Սարալանջի փողոցի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Toyota», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Volkswagen»-ի ուղևորն ու «Mercedes»-ի վարորդը՝ Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ