![]()
Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող քոլեջներից մեկի հետնամասում գտնվող պահեստային հատվածում։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պահեստային տարածքում այրվել են տախտակի մնացորդներ (6 քմ) և մուտքի ծածկի փայտե կառուցատարրերը (8 քմ):Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Հրդեհի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
![]()