![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի խոսքով՝ որքան էլ տհաճ լինեն, բարդ, այլ կերպ ասած՝ վայրենի որոշ մարդկանց հետ խոսակցությունները, վստահորեն սահմանին հնչող կրակոցները 18 տարեկան զինվորների ուղղությամբ ավելի տհաճ են և անցանկալի:
«Մենք (-Խմբ. նկատի ունի իշխող ուժը) ընտրել ենք այդ ճանապարհը»,- ասում է պատգամավորը՝ նկատի ունենալով ընդդիմության շահարկումները՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետ:
Ղազարյանը նկատում է՝ եթե խոսակցություն չլինի հակառակորդի հետ, այլընտրանքը լինելու է էսկալացիան: Ըստ նրա՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ուզած խաղաղությունը կրակոցներով խաղաղությունն է:
«Նախկին նախագահները իրենց հարսներին ուղարկել են ուրիշ երկրներ՝ երեխաներ ունենալու, նրանց համար այդպես խաղաղ է, որ մեծանան մեր երեխաներին հումանիտար օգնություն ուղարկեն»,- ասում է զրուցակիցը:
Իշխող ուժի անդամը նկատում է՝ մենք բախվում ենք խաղաղության մարտահրավերներին և դեռ չգիտենք՝ ինչպես վարվել:
Թագուհի Ղազարյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում զրուցել է նաև այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()