Հայ փորձագետները Ադրբեջանում ցանկացել են հանդիպել գերիների հետ, բայց Բաքուն մերժել է. Ղևոնդյան. տեսանյութ

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները տարիներ շարունակ ունեցել են հանդիպումներ, սակայն երրորդ երկրներում:

Ըստ նրա՝ նման հանդիպումները կարևոր են, քանի որ խաղաղության հաստատումը չի լինում միայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Սա նաև նրա համար է կարևոր, որ ամեն անգամ չէ, որ պաշտոնյաները կարող են ամեն բան ուղիղ տեքստով ասել: Փորձագիտական մակարդակում կարելի է խոսել ամեն ինչի մասին:

Փորձագետի նկատառմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, բայց դրա չհաջողվելու դեպքում պատրաստ է նաև այլ գործողությունների, այսինքն՝ պատերազմի:

Վերջինս մանիպուլյատիվ է համարում այն հայտարարությունները, թե Ադրբեջան գնացած հայկական պատվիրակության անդամները գործակալներ են կամ դավաճաններ:

Միաժամանակ Ղևոնդյանը նկատում է. «Մեր փորձագետները ցանկացել են հանդիպել Ադրբեջանում պահվող գերիների հետ, բայց Բաքուն մերժել է»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես նրան, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե արհեստական բանականությունն իր դատական պրոցեսները աբսուրդ է համարում, զրուցակիցը նկատում է. «Արհեստական բանականությունն ու Ռոբերտ Քոչարյանը երևի ունեն մտածելակերպի նույն տեսակը»:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի շուրջ ծավալվող գործընթացներին, վերջինս ասում է. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ն մասնաբաժին ունենա ՀԷՑ-ում»:

Ըստ Ղևոնդյանի՝ տարիներ շարունակ ՀԷՑ-ի աշխատակիցներին ընդունել են որպես ընտրազանգված:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ