Եպիսկոպոսաց ժողովն ավարտվել է

Մայր Աթոռում ավարտվել է հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը: Մասնակից եկեղեցականները չեն պատասխանել լրագրողների հարցերին: Ժողովի քննարկման առարկա թեմաների մասին մանրամասներ հայտնի չեն:

Ամենայն հավանականությամբ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը առժամանակ կասեցնելու՝ արքեպիսկոպոսների և եպիսոպոսների հորդորը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բարձր դասի հոգևորականները դիմել են Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան)՝ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում կասեցնելու խնդրանք-հորդորով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ