ՀՀ քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ ապուշ. Քոչինյան

Քաղաքագետ, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ու նորից եմ ասում. հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ ապուշ»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քաղհասարակության մի շարք ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին մեկնել էին Բաքու: Ի թիվս այլ հանդիպումների ու այցերի՝ Բաքվում գտնվող հայաստանցի քաղհասարակության 5 ներկայացուցիչներին ընդունել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ