![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է որոշ լրագրողների կողմից ՀԱԵ սրբազաններին թիրախավորելու դեպքին:
«Դատապարտում եմ լրագրողների կողմից Հայ առաքելական եկեղեցու սրբազանների թիրախավորումը: Սա մեր ազգային արժեքների խարխլմանն ուղղված արշավ է, որն ակնհայտորեն ուղղորդում է կարգալույծ եղած Կտրիճ Ներսիսյանը: Այս հակաեկեղեցական ընթացքը պետք է կասեցվի:
Զորակցությունս Հայ առաքելական եկեղեցուն` աստվածամարտ Կտրիճ Ներսիսյանի հարձակումներից պաշտպանվելու սուրբ և հայապահպան գործում»,- գրել է Ռուբինյանը:
![]()