![]()
Լոս Անջելեսում սպանվել է 22-ամյա երգչուհի Մարիա Դե Լա Ռոզան, որը ավելի հայտնի է որպես ԴԵԼԱՐՈՍԱ, գրում է New York Post-ը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Նորթրիջ թաղամասում։
Ականատեսները պատմել են, որ երկու տղամարդ մոտեցել են ավտոմեքենային և կրակ բացել։ Երգչուհու հետ մեքենայում եղել է ևս երկու տղամարդ, ովքեր ծանր վիճակում են և պայքարում են կյանքի համար։
Հետաքննողները փորձում են պարզել սպանության դրդապատճառը: Ձերբակալվածներ դեռևս չկան:
![]()