![]()
«Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնը կներկայացնի Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագրի միջանկյալ տարբերակը, որը համաձայնեցված կլինի եվրոպացիների և ուկրաինացիների հետ»։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտաքին գործերի նախարարության հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը ԱՄՆ ծրագիրը պաշտոնական խողովակներով չի ստացել։ «Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով։ Այն մեզ պաշտոնապես չի հաղորդվել»,- ասել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ լուրջ դիվանագետները նման հարցերը քննարկում են, ինչպես որ դիվանագետներից է սպասվում, գաղտնիության պայմաններում մինչև վերջնական համաձայնության հասնելը»։
«Մեր դիվանագիտությունը սովոր է պրոֆեսիոնալ աշխատել։ Իսկ պրոֆեսիոնալ դիվանագիտությունը տեղեկատվության արտահոսքի բացառումն է մինչև վերջնական համաձայնության հասնելը»,- ասել է նա։
![]()