Քաղաքացիներին հաճոյանալու համար հոսանքի գինը չպիտի իջեցնենք, 3 տարի հետո պրոբլեմ չառաջանա. Փաշինյան

«Երկար ժամանակ աշխատում էինք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված, որ էականորեն բարձրացել են էլեկտրաէներգիայի գները»:

Այս մասին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ պատճառաբանվում էր, թե գների բարձրացումը կապ ունի մեծ տեմպով ընթացող շինարարությունների և նոր բաժանորդների մեծ հոսքի հետ:

«Շատ կարևոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավելի էլ չլինի: Օրինակ՝ շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար էլեկտրաէներգիայի գներն անընդհատ իջեցրել են, արդյունքում համակարգերը եկել հասել են այն իրավիճակին, որ կոլապսի առաջ են կանգնել»,- ասել է Փաշինյանը։

«Մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ հոսանքի գինը պետք է լինի էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակիորեն զարգացումն ապահովենք:

Որևէ քաղաքական նպատակադրում չպետք է լինի, որ մենք հաճոյանալու համար այնքան իջեցնենք հոսանքի գինը, որ արդյունքում ո՛չ մեկ տարի, ո՛չ երկու տարի և ո՛չ էլ երեք տարի հետո պրոբլեմ առաջանա: Եթե ֆիքսենք, որ, իրոք բարձր է, պետք է բերենք գիծ, պլյուս պայմանական ասած՝ մի լումա, որ այդ մի լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ