Ամբողջ ժողովուրդն անգրագետ է, միայն դուք, ձեր Քոչարյանը, Սարգսյանը, ռուսաստանցի գործարարն եք գրագետ. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում արված մի հրապարակման:

««ՔՊ-ականներն ու նրանց կողմնակիցները հեքիաթներ, հավանաբար, չեն կարդացել, երբ փոքր էին»,- գրում է մինչև վերջերս «Ազատության» լրագրող, այժմ քոչարյանամետ News.am տեղափոխված Ազա Բաբայանը և շարունակում է հիմնավորել, որ մեր ժողովուրդն «ինքն իրեն հիմարի տեղ է դրել»:

Հա՛, ժողովո՛ւրդ ջան, մենք բոլորս անգրագետ ենք: Ամբողջ ժողովուրդն անգրագետ է, միայն դուք ու ձեր Քոչարյանը, Սարգսյանն ու ռուսաստանցի գործարարն եք գրագետ:

Այնքան գրագետ եք, որ չեք հասկանում, որ չի կարելի վիրավորել ու պիտակավորել մի ամբողջ ժողովրդի:

Հայկական լրագրության ողբերգական անկումը շարունակվում է»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ