Ռուզաննա Խուդավերդյանը նշանակվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ռուզաննա Խուդավերդյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է վերջինիս կենսագրական տվյալները:

2025 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2022-2025թթ. եղել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ:

2022թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական:

2018-2021թթ. եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ավագ իրավաբան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2022թ. սովորել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում:

2018-2020թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավագիտության մագիստրոսական ծրագրում:

2014-2018թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Գիտական 3 հոդվածների հեղինակ է:

Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ