![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է աշխատատեղերի ու «ֆեյքերի» մասին:
«Երեկ մի զեկույց կարդացի ու հասկացա, որ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի ու Yootube-ում «դիսլայք» դնողների համար:
Չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, համոզված եղեք, մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի «ֆեյքերի ու դիսլայք» դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում բոլոր ռեսուրսները սպառվեն և նրանք, կներեք արտահայտությանս համար, այս բառը նրանք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում»,-ասաց Փաշինյանը:
![]()