Վահագն Մկրտչյանը նոր պաշտոն ունի

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը նշանակվել է «Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այս մասին որոշում է ստորագրել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Մկրտչյանն այս պաշտոնում նշանակվել է վեց ամսով, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի պաշտոնի նշանակումը:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Մկրտչյանը նշանակվել էր Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի բուժգծով տեղակալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ