![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարծիքով է հայտնել, թե Հայաստանում ռուսամետ քաղտեխնոլոգները և քաղգործիչները ամենաշատը ատում են ՌԴ նախագահին։
«Առաջին պատճառը այն է, որ նրանք ստիպված են 2020 թվականից հետո հայ հասարակության` Ռուսաստանի հանդեպ փոփոխվող տրամադրությունների պարագայում ամեն օր թուք ու մուր ուտել`փորձելով անհաջող պատասխաններ գտնել Մոսկվայի արդարացման համար։
Երկրորդ պատճառը այն է, որ 4 տարի է չեն կարողանում հասնել Ուկրաինայի կապիտուլյացիային և լուրջ դեմքերով գովերգում են ռուսական այս կամ այն «ահռելի» հաջողությունը ռազմաճակատում։
Բայց առաջնայինը, իհարկե, հստակ գիտակցումն է, որ Պուտինի համար հանդիսանում են միջոց`Փաշինյանի հետ առևտրի համար և երբեք չեն ընկալվել որպես լուրջ հենարան և այլընտրանք»,- գրել է քաղաքագետը։
![]()