Ինչ է արել Վազգեն Սարգսյանը այն հոգևորականների հետ, որոնք քաղաքականությամբ են փորձել զբաղվել

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ վարչապետի հետ ընդհանուր ճանապարհ է անցել, և նրա Արարատ գնալուց անտրամաբանական կլիներ, որ ինքը չդիմավորեր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին մասնակցել էր Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվող պատարագին, պատարագին մասնակցել էր նաև Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ ինքը բազմիցս է ասել, որ եկեղեցին չպետք է քաղաքականությամբ զբաղվի, և եկեղեցու այն անդամները, որոնք քաղաքականությամբ են զբաղվում, պետք է իրենց վրայից հանեն սքեմները, խաչերը և նոր մտնեն քաղաքականություն:

«Եթե վեհափառը պահանջում է ՀՀ վարչապետի հրաժարականը, վարչապետն էլ կարող է պահանջել նրա հրաժարականը: ՀԱԵ-ն դարձել է Մարիա Զախարովայի խոսնակը․ ինչ այնտեղից ասում են, այստեղ կրկնում են, կամ իրենք ասում են, Զախարովան կրկնում է: Քաղաքականություն մտնելով և ռազմական հեղաշրջում անելով՝ վարկաբեկում են եկեղեցին և հոգևորականի կերպարը»,- ասում է նա՝ հավելելով. «Ռուբեն Վարդանյանի օրինակը թող Սամվել Կարապետյանի ու շատ հոգևորականների աչքի առաջ լինի. ՌԴ-ն ոչ թե հենման կետ է, այլ կախման»:

Հարցին՝ ինչու նման առճակատումներ չկային նախկին իշխանությունների և եկեղեցու ղեկավար դասի միջև, զրուցակիցը նկատում է՝ նախկին իշխանությունները իրենց կոմֆորտ էին, սպասարկում էին եկեղեցու շահը այնպես, ինչպես հոգևորականներն էին ուզում. «Եթե Վազգեն Սարգսյանի ժամանակ հոգևորականներից մեկը քաղաքականություն մտներ, եղբայրս կտաներ խրամատի ամենավտանգավոր հատվածը: Քոչարյանի ժամանակ էլ չէին կարող քաղաքական տեքստ ասել, քաղաքական հայտ ներկայացնել. պասերով աշխատում էին»:

Միաժամանակ Արամ Սարգսյանը նկատում է. «Երբ Քոչարյանն ասում էր, որ շարժումը պետք է գլխավորի մի հոգևորական, էդ միտքը ծնվել էր ՌԴ-ում, Քոչարյանը պարզապես հայտարարեց դա: Եվ ծնվեց Բագրատ սրբազանը, Մուշ ու Վան էր ուզում գրավել: Ոչ մեկը հայ եկեղեցուն այնպիսի վնաս չի հասցրել, ինչպես Քոչարյանն ու Բագրատ սրբազանը»:

Դիտարկմանը՝ Քոչարյանին տղամարդ առաջնորդ են համարում, Սարգսյանն ասում է՝ Աջապահյանը սխալվել է Քոչարյանի տղամարդ առաջնորդ լինելու մասով. Միքայել Հարությունյանին փուռն է տվել «Մարտի 1»-ի գործով:

Հարցադրմանը՝ ըստ իրեն՝ ինչպես կհանգուցալուծվի հոգևոր կյանքի շուրջ ստեղծված այս իրավիճակը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նկատում է. «Սպասում են՝ 2026-ին ինչ կլինի, մինչ դա դիմադրելու են: Արշակ սրբազանի լիազորությունները սառեցնելով՝ ժամանակ են ուզում շահել»:

Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ