Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Ավինյանը նշել է՝ ինչն է պատճառը

Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս տեսակ հրդեհներն ու դրանցից արտանետված տոքսինները էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքար է տարվում:

«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Սա նորմալ չէ:

Եվ պետք է հասկանանք թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց, դա 3-5 անգամ ավելի նվազ վտանգավորություն ունի:

Ձմռան ամիսներին օդի շարժը դանդաղ է, այսինքն, եթե մի տեղ դա այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- նշել է քաղաքապետը:

Ըստ Ավինյանի, խնդրի կարգավորման համար պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել, մեխանիզմներ մշակել: Պետք է սկսել դրա դեմ պայքարել, քանի որ ամեն նոյեմբերից Երևանում սկսվում է օդի վատթարացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ