Մահացել է ֆուտբոլային լեգենդ Նիկիտա Սիմոնյանը

Ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մահացել է կյանքի 100-րդ տարում:

Այս մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

«Նիկիտա Պավլովիչի ինքնազգացողությունը նոյեմբերի 20-ին վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։

Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր (160 գնդակ):

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ակնառու նվաճումների համար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ