ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Նիքսոնի և Ռեյգանի օգնական և ելույթների հեղինակ Քեն Խաչիկյանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է քաղաքական ռազմավարության փորձագետ Քեն Խաչիկյանի հետ, որը եղել է ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի օգնականը և ելույթների հեղինակը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ