Աշտարակի խճուղուց Եղվարդի խճուղի ճանապարհին բախվել են մեքենաներ. մեկը կողաշրջվել է, մյուսը՝ գլխիվայր շրջվել

Նոյեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել:

Վթարի մասին փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում ենավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:

Բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ