![]()
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ամփոփվել են Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
Մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» — 19 մանդատ
«Հաղթանակ» — 12 մանդատ
«Մայր Հայաստան» — 2 մանդատ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ավելի վաղ ամփոփել էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:
![]()