Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար:

Նոյեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական տարածքում, հայտնաբերվել են ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտրի իրականացման դեպքեր, ինչպես նաև ճանապարհային երթևեկելի հատվածներում տեղադրված տարբեր իրեր (մետաղական ձողեր, արկղեր):

Նշված վարչական իրավախախտումների հետևանքները վերացվել են և վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ»:

Մի’ վճարեք ապօրինի տեղադրված կանգնակների տեղում կայանելու համար. Երևանի քաղաքապետարան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ