Ուշադրությու՛ն բնակիչներին. ՆԳՆ-ն նախազգուշացնում է

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։

Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։

Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.

Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.

Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը,

թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ