Լեգիտիմությունն այն կարևոր գործոններից է, որը պետք է սպասարկի մեր պետության հարատևության օրակարգը. վարչապետ

Լեգիտիմությունը պետք է լինի մեր հարաբերությունների մեկնակետը: Սա վերաբերվում է թե արտաքին, թե ներքին հարաբերություններին, քաղաքականություններին ու որոշումներին:

Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ներկաներին:

«Լեգիտիմությունն այն ենթակառուցվածքն է, որը ոչ միայն ճանապարհ է հարթում երկու պետությունների, 2 մարդկանց, պետության և մարդու հարաբերություններում, այլև այդ նույն գործոնն անվտանգության ապահովման պաշտպանության մեխանիզմներ է ապահովում:

Լեգիտիմությունը, հետևաբար, պետության և մարդու անվտանգության ապահովման կաևորագույն գործիք է, անվտանգության ապահովման էական միջավայր:

Լեգիտիմության հենքի վրա գործելը եթե չի երաշխավորում, առնվազն էականորեն մեծացնում է անվտանգության և ապահովության մակարդակը թե մարդու, թե պետության համար:

Լեգիտիմությունն այն կարևոր գործոններից է, որը պետք է սպասարկի մեր պետության հարատևության օրակարգը: Հետևաբար, լեգիտիմության վրա հիմնված և լեգիտիմության հիմքերի ամրապնդումը ՀՀ-ում պետք է պետական և հանրային կյանքի շարունակական օրակարգ լինի և մեր լեգիտիմությունը պետք է ինտեգրված լինի համաշխարհային լեգիտիմության միտումներին, համաշխարհային իրավակարգին, համաշխարհային լեգիտիմության զարգացումներին հաղորդակից լինելու համար»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ