![]()
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։
«Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։
![]()
Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։
Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգիամրապնդման ուղղությամբ։
Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- ասվում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը: ԱԺ պատգամավորները կառույցում Հայաստանի Հանրապետությունը պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել են Ստամբուլում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի աշխատանքներին:
![]()