Պուտինը ոչ թե թելադրում է «անվերապահ կապիտուլյացիայի» պայմաններ, այլ գլուխը կախ ընդունում է Թրամփի ծրագիրը

 

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն անդրադառնալով Թրամփի՝ Ուկրաինային առաջարկած 28 կետանոց նոր խաղաղության նախագծին, Ուկրաինայի «կապիտուլյացիայից» հրճվողներին առաջարկում է բացել արխիվները, նորից լսել Պուտինի 2022 թ. փետրվարի 22-ի, 23-ի, 24-ի ելույթները և հիշել, թե ինչ խնդիրներ էր նա իր առջև դրել «հատուկ ռազմական գործողության» համար, հետո դա համեմատել Ուկրաինայի կարգավորման ամերիկյան ծրագրի հետ։

«Չորս տարի պատերազմից հետո իրականությունը սա է․ Պուտինը ոչ թե թելադրում է «անվերապահ կապիտուլյացիայի» պայմաններ, գլուխը կախ ընդունում է Թրամփի առաջարկած ծրագրի շրջանակը։

Այս դեպքում խոսել Ուկրաինայի «կապիտուլյացիայից» ուղղակի մանիպուլյացիա է։ Այստեղ կապիտուլյացիայի խորհրդանիշը Ուկրաինան չէ, այլ հենց Պուտինն է՝ իր մեծապետական հավակնություններով և տապալված նպատակներով»,- գրել է Բաբաջանյանը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 21-ին ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել՝ երկիրը կանգնած է իր պատմության ամենաբարդ ընտրություններից մեկի առաջ։

«Ուկրաինայի վրա ներկայումս ճնշումը ամենածանրերից մեկն է։ Այժմ Ուկրաինան կարող է հայտնվել շատ բարդ ընտրության առաջ․ կամ արժանապատվության կորուստ, կամ առանցքային գործընկեր կորցնելու ռիսկ։ Կամ բարդ 28 կետ, կամ ամենածանր ձմեռը և հետագա ռիսկերը։ Կյանք՝ առանց ազատության, առանց արժանապատվության, առանց արդարության։ Եվ որ մենք հավատանք նրան, ով արդեն երկու անգամ հարձակվել է»,- ասել է նախագահը։

Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան ստացել է խաղաղության ծրագիր, սակայն որևէ բովանդակային քննարկում չի ընթանում, քանի որ Միացյալ Նահանգները չի ապահովել Ուկրաինայի համաձայնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ