Վեճ եւ դանակահարություն երեւանյան ակումբներից մեկում. վիրավորի վիճակը ծանր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել ոչ սթափ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ․-ն է։ Նախնական տեղեկությունների համաձայն, Գարեգին Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ․-ն Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Էնջոյ կաբառե» ակումբում վիճաբանել են անհայտ անձանց հետ, ինչի հետևանքով Գարեգին Մ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակցած անձանց, իքնությունը պարզելու և հայտնաբերելու, ինչպես նաև հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ