Դոնի Ռոստովի քաղաքապետն այցելել է Ծիծեռնակաբերդ և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրավերով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Երևան այցի շրջանակում Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու Երևանում ներդրված ժամանակակից թվային գործիքներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ