![]()
Նատալի Ալեքսանյանը գրում է.
💵💵 Սամվել Կարապետյան և ձեր «բարեգործ» տոհմային թագավորություն համեցեք էս թարաֆ:
Դուք գոնե գիտակցու՞մ եք, թե հայ ժողովուրդն այսօր ինչքան խորը արհամարհանք ունի ձեր հանդեպ։
Այս երկրում ձեզ չեն սիրում, չեն հարգում և չեն վստահում։
Ձեզ չեն ուզում տեսնել, լսել, առավել ևս՝ թույլ տալ, որ Հայաստանի օդը շնչեք։
Ժողովուրդը մի հարց ունի միայն․ ու՞ր է ձեր բարեգործությունը, տարիներ շարունակ լափելով բարեգործություն ե՞ք արել, չէ չէ թալանել ե՞ք բայց ոչ մի կաթիլ չեք վերադարձրել ժողովրդին։
Հիմա եկեք հասկանանք պարզ բան․
Դուք մարդ եք, թե հաշվարկով ագահ վաշխառու, որը խավարի մեջ է թողնում հաշմանդամ ընտանիք։
Ես խելագարվում եմ այն ծով նամակներից որոնք ամեն օր ստանում եմ:
Ինչպե՞ս եք համարձակվել կտրել հոսանքը այն ընտանիքին, որի զինվոր որդին կորցրել է պատերազմում ոտքը, իսկ դուք ձեր ոտքերով միլիոնների վրա քայլում եք։
Ի՞նչպես եք ձեր ձեռքը հասել միայնակ մոր տան լույսը անջատել, մինչդեռ նրա միակ լույսը իր երեխայի կյանքն է, որը նա օր ու գիշեր պահում է սեփական ձեռքերի և իր կյանքի գնով, մի կտոր հացի գումար աշխատելու համար։
Ո՞նց եք ձեր ստոր ստորաքարշ գլուխը դնում բարձին, երբ թոշակառուի տունն եք խավարեցնում, սպասելով, որ այդ տարեցը սովի մեջ փողոց ընկնի՝ որպեսզի դուք ձեր գրպանը լրացնեք նրա վերջին կոպեկով։
Ո՞վ է ձեզ տվել «բարերար» անվանումը երիցս անիծվի։
Ինչի՞ համար։ Որ ձեր իսկ «բարեգործությունից» հետո մարդիկ մնում են խավարի մեջ ու խեղվում են ճակատագրեր։
Ձեր հպարտություների ցուցակը որտե՞ղ է՝
թողնե՞լ եք պահեստում, թե՞ մարդկանց խավար տներում եք պահում։
Ու մի հետաքրքիր բան։
Թուրքերը, որ դուք ատելությամբ հիշատակում եք, երբեք չեն անջատում գազը կամ հոսանքը, նրանք տուգանում են, բայց չեն թողնում մարդը խավարի մեջ մնա, ի դեպ տուգանքը կոպեկներ է:
Այսինքն՝ պարզվում է՝ դուք մարդկանց նկատմամբ ավելի դաժան եք, քան թուրքը որին տարիներ շարունակ թշնամի եք համարել, տո ձեզանից լավ թշնամի մենք չունենք։
Չէ չե իրականում դուք չունեք ոչ ազգ, ոչ բարոյականություն, ոչ էլ մարդահաշվարկ։
Այսօր դուք մտածում եք, որ ուժեղ եք։
Բայց ուժը փողը չէ։ Ուժը ժողովուրդս է, որ թքած ունի ձեր վրա։
Ձեզ հիշելու են որպես սառնասիրտ, հաշվարկով գազան, որը լույսը դարձրել է զենք՝ ժողովրդին պատժելու համար։
Հիշե՛ք․
Ժողովուրդը լռում է, քանի դեռ համբերում է։
Երբ համբերությունը վերջանա՝ դուք էլ Հայաստանում տեղ չեք ունենալու։
Բարեգործություն չէ՛ք արել։
Գողաացել եք մարդուց լույսը՝ բառի ուղիղ իմաստով։
Ժողովուրդը ձեզ չի սպասում, չի ներում, չի հարգում։
Ժողովուրդը ձեր դեմ է։
Եվ մի օր դուք եք պատասխան տալու խավարի վերածած յուրաքանչյուր տան համար։
Այսօր խավար բերդում վայելիր օրդ, ինչպես թվարկածս մարդկանց ես թողել խավարի մեջ: Դու ոչ թե բարերար էս, այլ ԽԱՎԱՐԻ ՏԻՐԱԿԱԼ բառիս բուն իմաստով:
Հիմա ուշադիր նորից ընթերցեք Սամվելը ինչպես է մտածել քո մասին:
![]()