Հայր ու որդի հայհոյում են. Ղուկասյանների դուռը վարույթներն են թակում. Գյումրու քաղաքապետը ևս մեկ գործով կանցնի

Կալանավորված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Նրան առաջին մեղադրանքը Հակակոռուպցիոն կոմիտեն էր առաջադրել կաշառքի գործով, իսկ 2-րդ մեղադրանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն՝ սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտությունների համար։ 3-րդ մեղադրանքն օրերս Հակակոռուպցիոն դատարանում արված հայտարարությունների հետ է կապված։

Ղուկասյանը հայհոյախառն արտահայտություններ էր արել իրեն կաշառակերության համար մեղադրողների հասցեին:

Ձերբակալվել է նաև Վարդան Ղուկասյանի՝ տնային կալանքի տակ գտնվող որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

«Հայկական ժամանակ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար: Նկատի ունենալով նրանց, ովքեր իր հորը կասկածում են կաշառակերության համար, ասել էր. «Իրենց կնգտիք թող պատրաստվին»:

Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել դատարան, որը քննվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ