![]()
Նոյեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած վայրում, բախվել են «Լեքսուս» մակնիշի և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունները:
![]()