![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանն ու «սրբազանները» ասում են՝ չեն զբաղվում քաղաքականությամբ, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս են կոչվում քաղբանտարկյալ:
Ըստ նրա՝ անհիմն են այն պնդումները, թե Հայաստանում խոսքի ազատության սահմանափակում է կամ, այսպես կոչված, 37 թիվը. «Մարդուն վիրավորում են, սպառնում․ սա՞ է խոսքի ազատությունը: Եթե մտածում են՝ կարող են որևէ մեկին ազատ վիրավորել, չարաչար սխալվում են»:
Անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին՝ պատգամավորը նկատում է՝ այս ընտրությունների արդյունքները պետք է հուշեն, որ Կտրիճ Ներսիսյանի հեռանալու ժամանակն է: Բագրատյանը նրան խորհուրդ է տալիս ընտրություններում ցուցակ գլխավորել:
Միևնույն ժամանակ իշխող ուժի անդամը կարծիք է հայտնում, որ Գարեգին Բ-ին ինչ-որ ուժեր թույլ չեն տալիս անսալ ժողովրդի խոսքին:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Սերգեյ Բագրատյանը խոսել է նաև ՀԷՑ-ի պետականացման և այլ հարցերի շուրջ, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()