![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար մի քանի ամիս կալանավայրում գտնվող ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը իր կամքով չի եկել Հայաստան:
Վերջինս նաև ասում է, որ նա քաղաքական գործիչ չէ, բիզնեսմեն է և արդեն քաղաքականության ոլորտում անհաջողության է մատնվել ու իշխանության գալու շանս չունի:
Ստեփանյանն այն համոզմանն է, որ այլևս փողով ընտրությունները գնել հնարավոր չէ, որն էլ գործող իշխանության գլխավոր ձեռքբերումն է:
Անդրադառնալով Վաղարշապատ խոշորացված համայնքում կայացած ընտրություններին՝ զրուցակիցը նկատում է. «Էջմիածնում հաղթել է ժողովրդավարությունը. չկար դվիժենի, որտեղ ջպերով ֆռֆռում էին ու վախեցնում մարդկանց, ինչպես նախկինում: Ընդդիմությունն էլ հաշտ է արդյունքների հետ. մանդատները վերցրել են, ինչպես խորհրդարանական ընդդիմությունը գնացել նստել է խորհրդարանում, Արցախի դրոշն էլ՝ տնկել դիմացը»:
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանում կա մի չնչին տոկոս, որ կարծում է, թե Հայաստանի փրկությունը Ռուսաստանում է. «Մտածում են՝ ՌԴ-ն չի խաբի, չի ծախի, ապրենք Ռուսաստանի տակ, իրենց բարգավաճումն էլ կախված է ՌԴ-ից, ու թքած ունեն՝ Հայաստանը անկախ կլինի՞, թե՞ չէ, թող լինի գուբերնիա: Տեսանք՝ Ղարաբաղի հետ ինչ եղավ: Ռուսները Ղարաբաղի ղեկավարությանը վերցրել հանձնել են Ադրբեջանին: Բա որ ՌԴ-ն մեզ ծախի թուրքերին, ո՞ւր ենք գնալու, ղարաբաղցիները եկան ՀՀ, մենք ո՞ւր ենք գնալու»:
Անդրադառնալով այն պնդումներին, թե Հայաստանում կարծես 37 թիվը լինի, վերջինս ասում է. «Մտածում են՝ ժողովրդին հեշտ է խաբել, վախեցնել, թե թրքացվում ենք, մզկիթներ են կառուցվում: Լրագրողները իրենք իրենց թիրախավորում են՝ դարձնելով իրենց մասնագիտությունը կեղտոտ գործիք քաղաքականության մեջ փողի համար: Խոսքի ազատության սահմանափակումն այն էր, երբ «Ա1+»-ն էր փակվում, երբ լրագրողներին գնում վաճառում էին, գովազդը միայն միշիկական ԶԼՄ-ներինն էր, ազատ մամուլը դիվանագիտական մեթոդներով խեղդվում էր, լրագրողները պադիեզդներում ծեծվում էին»:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Ստեփանյանն ասում է՝ նրա իրավիճակը գնում է դեպի փակուղի, պետք է որոշում կայացնի և հեռանա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()