Ես ընդհանրապես չեմ օգտագործում արհեստական բանականություն. Փաշինյան

«Ես ընդհանրապես չեմ օգտագործում արհեստական բանականություն, բայց այսօր Wհatsapp-ի արհեստական ինտելեկտին երկու հարց եմ տվել՝ չկապված քաղաքականության հետ, իսկ սովորաբար չեմ օգտագործում»:

Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինքը կիրառու՞մ է արհեստական բանականության գործիքներ, օգտվո՞ւմ է ChatGpt-ից, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այնքան էլ իր ակնկալիքները չեն արդարացել:

«Իմ դիտարկումն այն է, որ հարցերին պատասխանեց ավելի երկար տեքստով, քան ակնկալում էի»,- նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ