![]()
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի համապարփակ փոխանակում ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում նշվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը և ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
«Առանձնակի ընդգծվել է համագործակցության դերը տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման գործում։ Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել արագացնելու «Թրամփի երթուղու» աշխատանքները՝ ուղղված երկրի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()