![]()
Գլխավոր դատախազությունը Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան՝ Նարեկ Ղուկասյանի և փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոցների փոփոխության հետ կապված որոշումները կբողոքարկի Վճռաբեկ դատարանում:
Այս մասին ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ վերացրել է փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը: Որևէ խափանման միջոց չի կիրառվել: Վերացվել է նաև Նարեկ Ղուկասյանի խափանման միջոցը:
![]()