Մարտի 1-ին Երևանի փողոցում գնդակահարվել է ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլև՝ ժողովրդավարությունը. Ստյոպա Սաֆարյան

«Մարտի 1-ին իրականում Երևանի փողոցում գնդակահարվել է ոչ միայն ՀՀ քաղաքացին, այլև՝ ժողովրդավարությունը: Մենք երկու նման սահմռկեցուցիչ հանցագործություն ունենք՝ Հոկտեմբերի 27 և Մարտի 1»,- ԱԺ-ում հանրային քննարկումների ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ երկրորդ հանցագործությունը հնարավոր է դարձել առաջինի անպատժելիության արդյունքում. «Ժողովրդավարական, ինքնիշխան պետության ապահովագրում տեղի չունեցավ Հոկտեմբերի 27-ի բացահայտման տեսքով, որովհետև երկու հոդվածների թիրախներում էլ ժողովրդավարությունն էր և ինքնիշխանությունը, որովհետև ժողովրդավարությունն ինքնիշխանության ամենակարևոր մակարդակն է և ժողովուրդն ինքն է որոշում: Երկու հանցագործությունն էլ կատարվել է Հայաստանին և Հայաստանի ժողովրդին թույլ չտալու կայացնելու որոշում:

Քննված գործից և դրա ծավալներից ակնհայտ է, որ հանցագործության պլանավորումը չի կատարվել միայն Մարտի 1-ին կայացված մեկ որոշմամբ, դա ունեցել է իր վաղօրոք նախապատրաստության փուլը: Ակնհայտ է, որ Մարտի 1-ի հանցագործությունը ծավալի առումով ոչ միայն չի ավարտվում 10 քաղաքացիների սպանությունով, իրավական մասով, այլև քաղաքական մասով սահմանագիծ դժվար է տանել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ