![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու շահարկումներին:
«Այսօր մամուլում տեսա հրապարակում՝ Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու թեմայով: Նյութի հեղինակը զանազան մանիպուլյատիվ դատողություններ էր արել այս առնչությամբ:
Լրագրողը կարող էր մի հարցում կամ զանգ կատարել՝ ճշգրիտ պատճառը իմանալու համար, բայց այդպես վարվում են պրոֆեսիոնալ, պետության արժեքը հասկացող, մարդկանց ավելորդ անգամ տագնապի չտանող լրագրողները: Ինչո՞ւ ճշտել, եթե կարելի է չճշտել:
Իրականում եկեղեցու խաչը հանել են փոշեներկման և վերականգնման նպատակով: Շուտով այն կտեղադրվի: Ավելին՝ մինչև տարվա վերջ վերականգնված և վերակառուցված եկեղեցին կրկին կընդունի հավատավորներին»:
Գրառմանը կից պատգամավորը նաև լուսանկարներ է հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ խաչը հանվել է վերանորոգման համար:


![]()