Վաղարշապատի ընտրական դասը. վարչապետն ասել է՝ ինչու «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Վաղարշապատի ընտրական դասը»:

«Հիմա շատ քննարկվում է, թե ինչու Վաղարշապատում «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց: Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ. ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ ՔՊ-ն՝ կյանքի մասին: Եվ մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը:

Իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, որովհետև մենք միասին դաժան փորձությունների միջով անցնելով ի վերջո ապոկալիպսիսը թողել ենք անցյալում, և այսօր ու առջևում միայն կյանքն է»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ