Տպավորություն են ուզում ստեղծել, թե «թրքացում է, հավատքի դեմ պայքար». ընթերցողին էշի տեղ են դնում. Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ոսկեպարի եկեղեցու խաչը հանելու շահարկումներին:

«Մեդիամանիպուլյացիայի դասական օրինակ

Եթե այս ԶԼՄ-ն չգիտի, որ վերականգնվում է այդքան շահարկված Ոսկեպարի եկեղեցին, ապա շատ վատ է: Բայց ես հակված եմ կարծելու, որ լավ գիտեն, որ պետությունը վերանորոգում է եկեղեցին: Վերանորոգման դեպքում դժվար չէ կռահել, որ հենց վերանորոգման բերումով է հանվել խաչը և նորից տեղադրվելու է:

Ուրեմն ինչո՞ւ է ԶԼՄ ներկայացող սույն միավորը աշխարհացունց լուր տալիս այս վերնագրով, որպեսզի տպավորություն ստեղծի, թե «թրքացում է», «եկեղեցու դեմ պայքար է», «հավատքի դեմ պայքար է»…

Մանիպուլյացիան աշխատում է այն մարդկանց դեպքում, որոնք չգիտեն, որ եկեղեցում վերանորոգում է տեղի ունենում:

Վստահ եղեք, որ քաղաքացիների մեծամասնությունը գիտի վերանորոգման մասին, ով էլ չգիտի, հետաքրքրվելով ձեր լուրից՝ իմանալու է: Ու միայն կարող ենք պատկերացնել, թե բոլոր իմացողներն ինչ կարծիք են ունենալու նման մանիպուլյացիա տարածող, սեփական ընթերցողին «էշի տեղ դնող» լրատվամիջոցի մասին:

Մեդիագրագիտության 12-ամսյակ է պետք մեր լրատվական խեղված միջավայրի դեպքում»,- գրել է Հակոբյանը՝ տեղադրելով արված հրապարակման տեսապատճենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ