Բերման ենթարկված ադեկվադներին ազատ են արձակվել

«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ գրված է, որ ժամեր առաջ Գորիսի ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել։
«2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։
Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։
Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները։

Շնորհակալ ենք աջակիցներին և ԶԼՄ-ներին ուշադրության համար»։

https://www.facebook.com/adekvadism/videos/457270098340688/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ