Էջմիածնում Գարեգին Բ-ն վստահության հանրաքվեն պարտվեց. բնակչությունը չի աջակցում նրան. Դալլաքյան. տեսանյութ

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի խոսքով՝ հաշվի առնելով Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները՝ կարելի է ասել, որ Էջմիածնի բնակչությունը չի աջակցում Գարեգին Բ-ին:

Ըստ նրա՝ Գարեգին Բ-ն վստահության հանրաքվեն այս քաղաքում պարտվեց, որը շատ բացասական է նրա համար:

Դալլաքյանի նկատառմամբ՝ մի քանի տարի է՝ ընդդիմությունը ոչ մի լուրջ բան չի առաջարկում, միայն ասում են՝ թրքասեր, կապիտուլյանտ, դրա համար էլ հաջողության չեն հասնում:

Նա նոնսենս է համարում այն, որ ասում են, թե ՀՀ-ում տասը մզկիթ է կառուցվում. «ՀՀ-ում այդքան մահմեդական բնակչություն չկա»:

Վերջինս հեգնում է՝ ասելով. «Գոնե ասեն միջանցք է տալիս»:

Դալլաքյանը միաժամանակ կարծիք է հայտնում, որ Վլադիմիր Պուտինը, մեդալ տալով Գարեգին Բ-ի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին, դրանով ազդակ է եղել, որ նա պետք է մնա իր տեղում:

Քաղաքագետը համոզմունք ունի, որ 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններում մեծ անակնկալներ են լինելու կոմպրոմատների տեսքով. «Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի անցնելու, բայց նրա մեթոդները քաղաքական մրցակցությունը չեն: Թե ում վրա ինչ կոմպրոմատ կա, ընթացքում կպարզվի, որն էլ իր ազդեցությունը կունենա ձայների վրա»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ