Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայից կրած գերխոշոր` 9:1 հաշվով պարտությանը:

«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճելու համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ