ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը: Տիկին Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը:

Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով:

Հուշապատի մոտ նրանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հուշաքարերի մոտ, որոնք զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ