Խուզարկություններ «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում. մանրամասներ

Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում:

«Հայկական ժամանակ» հարցին ի պատասխան, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։

«Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին կոմիտեից:

Մեր տեղեկություններով՝ Սևակ Խաչատրյանի բնակարանը չի խուզարկվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ