ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի մի քանի հողամասի, հյուրանոցի և այլ տարածքների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Ղափանցյան 59 հասցեում գտնվող շուրջ 2.8 հա մակերեսով հողատարածքի, 35.2 քմ մակերեսով հյուրանոցի, 10.9 քմ մակերեսով պահակատան, 41.2 քմ մակերեսով գրասենյակի, 182.8 քմ մակերեսով արհեստանոցի, 14.7 քմ և 198.9 քմ մակերեսով պահեստների, ինչպես նաև Ղափանցյան 59/11 հասցեում գտնվող 0.0376 հա հողամասի նկատմամբ:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 286 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 639 միլիոն 650 հազար դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ