Ռուսաստանի հետ բիզնես անող ցանկացած երկրի նկատմամբ կսահմանվեն խիստ պատժամիջոցներ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է օրինագծին Ռուսաստանի գործընկերների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այն նախատեսում է մինչև 500% ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրների համար, որոնք Ռուսաստանի հետ բիզնես են վարում։ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ իրեն բավարարում է նման օրինագիծը, և հավելել է, որ երկրների ցանկում, որոնք կհայտնվեն նոր սահմանափակումների ներքո, պետք է ավելացնել նաև Իրանին։

«Հանրապետականները քննարկման են ներկայացնում մի օրինագիծ, որը շատ խիստ պատժամիջոցներ կսահմանի ցանկացած երկրի նկատմամբ, որը Ռուսաստանի հետ կվարի բիզնես,- լրագրողներին ասել է Թրամփը նոյեմբերի 16-ին Ֆլորիդան լքելուց և Սպիտակ տուն վերադառնալուց առաջ։- Դա ինձ բավարարում է»:

«Ինչպես գիտեք, ես եմ դա առաջարկել»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

«Նրանք կարող են այդ ցուցակում հավելել Իրանին»,- նշել է Թրամփը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ