Վաղարշապատի ընտրություններում ենթադրյալ 3 հանցագործության հաղորդման հիման վրա նախաձեռնվել են վարույթներ

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները բոլոր 47 տեղամասերից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե:

Նոյեմբերի 16-ին Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ